
Երվանդ Զախարյանի աշխատակիցն ինքնասպանությունից առաջ հրաժեշտ է տվել հարազատներին. նոր մանրամասներ. yerkir.am

Փետրվարի 20-ին Երևանի Բագրևանդ թաղամասի 44 տան հարակից այգում հայտնաբերվել է 52-ամյա Աշոտ Կառլենի Վարդանյանի դին` պարանով ծառից կախված վիճակում:
Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից: Armlur.am-ի տեղեկություններով` ինքնասպան եղածը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի աշխատակիցներից էր: Կայքի տեղեկությունների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել ֆինանսական խնդիրների պատճառով: Սակայն ինքնասպանության պատճառների վերաբերյալ yerkir.am-ին հասած վարկածներից մեկի համաձայն` Վարդանյանը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել և ինքնասպանությունից առաջ զանգահարել ու հրաժեշտ է տվել հարազատներին:
Մանրամասները` yerkir.am կայքում: