Բաժիններ՝

Ֆրանսիան ԻՊ-ի դեմ պայքարի համար Պարսից ծոց է ուղարկել «Շառլ դե Գոլ» ավիակիրը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան Պարսից ծոցում տեղակայել է «Շառլ դե Գոլ» ավիակիրը, որն ԱՄՆ-ի գլխավորած կամպանիայի շրջանակներում մասնակցելու է Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

Գործակալության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Rafale տիպի առաջին կործանիչները թռել են ավիակրի տախտակամածից և շարժվել են Իրաքի ուղղությամբ: Նրանք իրենց թիրածներին կհասնեն արդեն մեկուկես ժամ անց: Դա կրկնակի արագ է, քան ԱՄԷ-ում գտնվող ֆրանսիական ռազմաբազայից թռչելիս:

«Շառլ դե Գոլ» ավիակիրը հանդիսանում է ֆրանսիական նավատորմի ֆլագմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս