
Արտակարգ դեպք դպրոցի մոտ. աշակերտները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. news.am

NEWS.am-ի տեղեկություններով, փետրվարի 22-ին, Երեւանի թիվ 195 դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ:
Վեճի ժամանակ երկու 8-րդ դասարանցիներ դանակի վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով նրանց դանակով հարվածներ է հասցրել կռվի մասնակցիներից մեկը, ով 195 դպրոցի 11-րդ դասարանում է սովորում: Հիվանդանոց տեղափոխվածներն այլ դպրոցի աշակերտներ են:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: