
Վրաերթի ենթարկված 8-ամսական երեխաների մորը չեն հայտնել զավակների մահվան մասին. news.am

Նորք Մարաշում իր զույգ 8-ամսական երեխաների հետ վրաերթի ենթարկված 29-ամյա Աննա Հարությունյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:
Նա նշեց, որ կնոջը նախապատրաստում են վիրահատության, ազդրը կոտրված է, առաջիկա օրերին պետք է վիրահատեն: «Գիտակցություն ունի, իրեն լավ է զգում, պետք է այժմ որոշեն, թե որտեղ են վիրահատելու, եթե համաձայնեն, վաղն էլ կվիրահատենք»,-ասաց Կարեն Մանուկյանը: Նա նշեց, որ հարազատները մոր դեռ չեն ասել զույգ զավակների մահվան մասին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: