Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի հարցը

Ազգային ժողովն այս իրավիճակում պետք է քննարկման առարկա դարձներ Գագիկ Ծառուկյանի հանդեպ Սերժ Սարգսյանի ահաբեկչական գործողությունները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա կատարվածը որակեց որպես «գրոհ սահմանադրական ազատությունների վրա»:

Սակայն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց նրան շարունակել ու հայտարարեց, որ սա մտքերի փոխանակություն չէ, այլ հարց պետք է տա:

«Գագիկ Ծառուկյանի թիմն ունի մի ամբողջ խմբակցություն: Եթե իրենք խոսելու կարիք ունենային՝ կխոսեին, չէին բոյկոտի»,- ասաց Շարմազանովն ու կոչ արեց խոսնակի դերը չստանձնել:

Լ.Զուրաբյանը հակադարձեց, թե եթե Շարմազանովը լիներ ժողովրդավարական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչ, ապա հանձնաժողով կստեղծեր, որ ուսումնասիրեր խնդիրը:

Կարդացեք նաև

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց թատերաբեմ չդաձնել ԱԺ-ն:

Լ.Զուրաբյանի դիտարկմամբ, եթե ԱԺ-ն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում, ապա հանրությանը մնում է միայն հավաքվել Ազատության հրապարակում Մարտի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս