
ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ քառօրյան

Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախքան օրակարգին անդրադառնալը հայտարարեց, որ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ նրա՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումը, եթե չի վերցնում, նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են:
Գ.Սահակյանը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանը իր գրավոր դիմումի համաձայն դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հաշվի առնելով ՀՀ ներաքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ վիճակը, ԲՀԿ-ն բոյկոտում է այս քառօրյան, իսկ առաջիկա օրերին հանդես կգա հայատարարությամբ և կներկայացնի իր անելիքները:
Այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորները լքեցին դահլիճը և ԱԺ նիստը շարունակվեց առանց նրանց: