
ԲՀԿ-ն հրատապ նիստ է հրավիրել. Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում

Այսօր Աժ-ում սկսվում են հերթական քառօրյա նիստերը։ Նախքան նիստի մեկնարկը ԲՀԿ խմբակցությունում նիստ է գումարվել, որին, սակայն, չի մասնակցում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Պատգամավոր ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դուրս գալով նիստից՝ չպատասխանեց լրագրողների հարցերին: Փոխարենը նա քառյակ արտասանեց Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմից. «Գործն է անմահ լավ իմացեք…»,- ասաց Ուրիխանյանն ու ավելացրեց, թե մամուլում պատշաճ կարգով կտեղեկացվի նիստի մասին։ Քիչ առաջ նիստից դուրս եկավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Լյովե Խաչատրյանը, ով նույնպես չպատասխանեց հարցերին. նա միայն հայտարարեց, որ երջանիկ են և ուրախ։