
Քարաթափում` Քարահունջ գյուղի մոտ

Փետրվարի 23-ին, ժամը 08.57-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան – Մեղրի հատվածում՝ Քարահունջ գյուղի մոտակայքում (241-րդ կմ), տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհահատվածը միակողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն