Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 12-ին մեկնել է Շվեդիա, որտեղ հունվարի 14-ից 17-ը կկայանա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի ընտրական մրցաշարը:
Աբու Դաբիում սկսել է գործել «Արա Խանոյեան» Ազգային Վարժարանը, որը կառուցվել է հայտնի բարերար, Կիլիկյան Ասպետի շքանշանակիր Արա Խանոյանի ներդրմամբ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ-ում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Այն մարզիչները, որոնք ցանկանում են մասնակցել ՀՖՖ մարզչական Բ, Ա ևՊՐՈարտոնագրերի դասընթացներին ս.թ.-ի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը կարող են ներկայանալ ՀՖՖ Արտոնագրման բաժին դիմում ներկայացնելու համար:
ՌԴ սահմանապահները որևէ իրավունք չունեին Պերմյակովին ռազմաբազա տեղափոխելու: Վերջիններս պարտավոր էին կանչել ՀՀ ԱԱԾ սահմանապահենրին և Պերմյակովին հանձնել նրանց… ինչպես արել են բոլոր այլ սահմանահատների հետ, քանի որ դա ամրագրված է նշված պայմանագրի 7-րդ հոդվածում:
Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը շատ հարգված է եղել թաղամասում և հարևանները երբևէ չէին էլ կարող մտածել, որ նրանց հետ կարող է նման բան կատարվել:
Վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել են շեղումներ:
Հունվարի 14-15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
«Պարզ բանականությունը թելադրում է, որ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ապա պետք է գործի Հայաստանի օրենսդրությունը, և հանցագործը պետք է պատժվի Հայաստանի օրենսդրությամբ: Այլ խնդիր կլիներ, եթե հանցագործությունը տեղի ունեցած լիներ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի բազայի տարածքում»,- ասում է նա:
Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Վրացական պետությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այնպիսի հարցերի, ինչպիսիք են գլոբալ անվտանգությունը:
Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է բանակցություն սկսել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Իտալական ակումբի եւ ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը կայացել է, սակայն գլխավոր խոչընդոտն է Մխիթարյանի՝ դորտմունդցիների կազմը չլքելու ցանկությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի հունիսի 14-ին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի (DCFTA) ամբողջական գործարկումը Վրաստանի արտահանումը կմեծացնի 12.4 տոկոսով, իսկ ներկրումը՝ 7.5 տոկոսով:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Նորմանդական ձևաչափի» երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան ու Ուկրաինա) արտգործնախարարները երեկ Բեռլինում չեն կարողացել հաղթահարել տարաձայնությունները:
Գյումրիում, որ միշտ համարվել է ավանդապաշտ քաղաք, վերջին մի քանի տարիներին հատկապես ռուսների համար գիշերային ակումբներ էին բացվել, գիշերային ակումբներից մեկի վրա հենց այդպես էլ գրված է՝ «Մուտքը միայն ռուս սպաների համար», ռուսներին գրավելու համար խանութներն անվանում էին ռուսական անուններով՝ «Ռոսիա» կամ «Յոլկի-պալկի»:
Ալիևը Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սպանված Ավետիսանների ընտանիքի:
Վերին Լարսի ճանապարհն արդեն 2 շաբաթ է՝ փակ է: 168.am-ի հետ զրույցում Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը հայտնեց, թե՝ բացի այն, որ ճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է, նաև վտանգը մեծ է, որ սարերից ձյան հոսք տեղի կունենա:
2014 թվականի մարտին Роскомнадзор-ը Գլխավոր դատախազության պահանջով իր «սև ցուցակում» ներառել էր Նավալնու բլոգը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Գյումրիի Մյասնիկյան 188 տան բակից: Նշենք, որ տան դուռը փոխված է, որի վրա այժմ գրված է «13»: Այն կնքված է:
Վոլքան Բոզքըրը հայտարարել է, թե Թուրքիան «մեծ փորձ ունի» ահաբեկչության դեմ պայքարում և «կարող է» այդ ոլորտում օրինակ հանդիսանալ Եվրոպայի համար:
«Դուք մի գրամ մի կասկածեք, որ արժանի պատիժը ստանալու է, ուղղակի կա օրենսդրության համապատասխանեցում, դատավարական ընթացակարգեր եւ այլն: Ձեր մոտ թող թյուր կարծիք չստեղծվի, որ ոստիկանները չկարողացան հայտնաբերել եւ այլն: Շատ փակագծեր չբացելով ասեմ, որ սա համագործակցության դասագրքային օրինակ է»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով: