Բաժիններ՝

Ալեքսեյ Նավալնու կայքն ընդգրկվել է Ռուսաստանում արգելված բովանդակությամբ կայքերի ցուցակում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու զանգվածային հաղորդակցությունների վերահսկողության դաշնային գործակալությունը (Роскомнадзор) արգելված բովանդակությամբ կայքերի գրանցամատյանում է ընդգրկել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կայքը (navalny.com):

«Սև ցուցակում» ընդգրկվել են ոչ թե Նավալնու կայքի առանձին էջերը, այլ՝ ողջ կայքը: Դրանից առաջ Նավալնին իր կայքում առաջարկել էր փողոցային բողոքի ակցիան հունվարի 15-ից տեղափոխել փետրվարի 2-ին. «Մենք սկսում ենք քաղաքական մեծ ակցիայի նախապատրաստությունը, որը բողոքի զանգվածային ակցիաների տեսքով կանցկացվի Մոսկվայում ու մի շարք խոշոր քաղաքներում»:

2014 թվականի մարտին Роскомнадзор-ը Գլխավոր դատախազության պահանջով իր «սև ցուցակում» ներառել էր Նավալնու բլոգը: Գերատեսչությունը վճռել էր, որ ընդդիմադիր գործչի կողմից բլոգ վարելը խախտում է տնային կալանքի տակ գտնվելու նրա պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031