Բաժիններ՝

102-րդ ռազմաբազան պայմանագրի խախտմամբ է պաշտպանում Պերմյանովին. Պերմյակովի մեղքերը

Ինչպես հայտնի է, ս.թ. հուվարի 12-ին Գյումրիյում 6 անձանց սպանության մեջ կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և զինվորական Վալերի Պերմյակովը: Վերջինս հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-թուրքական պետական սահմանը հատելու փորձ կատարելու ժամանակ ՌԴ սահմանապահների կողմից բռնվել է:

Պերմյակովի մեղքերը

Ըստ էության, Պերմյակովը կասկածվում է 3 հանցագործությունների մեջ.
1. Զորամասը զենքով լքելը – ՌԴ իրավասության ներքո,
2. Սպանությունները – ՀՀ իրավասության ներքո,
3. Պետական սահման ապօրինի հատելը – ՀՀ իրավասության ներքո – անավարտ հանցագործություն:

Իրավասությունը

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Այսինքն` 2-րդ և 3-րդ հանցաքների գործերով Պերմյանովով պետք է զբաղվեին ՀՀ իրավապահները:

Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի իշխանությունները, հղում տալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի վրա, պնդում են, որ ՌԴ քաղաքացին, ով գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ` չի կարող հանձնվել այլ պետության… Իսկ Պերմյակովը գտնվում է ՌԴ ռազմաբազայում, ուստի` չի կարող այլ պետության հանձնվել:

Սակայն ՌԴ սահմանապահները որևէ իրավունք չունեին Պերմյակովին ռազմաբազա տեղափոխելու: Վերջիններս պարտավոր էին կանչել ՀՀ ԱԱԾ սահմանապահենրին և Պերմյակովին հանձնել նրանց… ինչպես արել են բոլոր այլ սահմանահատների հետ, քանի որ դա ամրագրված է նշված պայմանագրի 7-րդ հոդվածում:

Սակայն, այս դեպքում ՌԴ զինվորականներ, խախտելով գործող օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերը, սահմանահատին չեն հանձնել ԱԱԾ-ին և տարել են ՌԴ 102-րդ ռազմաբազա, որն, արդեն, համարվում է «ՌԴ իրավասությունների ներքո»:
Հարկ է նշել, որ այտեղ պայմանագրի նաև մեկ այլ` 6-րդ հոդվածի խախտում կա, որով ամրագրված է, որ ՀՀ իրավասության ներքո ՌԴ զինծառայողների մողմից կատարված հանցագործությունների քննությունը կարող է փոխանցվել ռուսական կողմիցն միայն ՀՀ և ՌԴ իրավապահների փոխհամաձայնությամբ:

Պարադոքսալ իրավիճակ

Այսպիսով` ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում 6 անձանց գնդակահարման և ՀՀ պետական սահմանի հատման փորձի մեջ կասկածվող և ՀՀ տարածքում ձերբակալված անձը չի հանձնվում հայ իրավապահներին: Որպես իրավական հետևանք` նա խույս է տալիս ՀՀ-ում քրեական օրենսդրությամբ սահմանված հետապնդումից:

Այսինքն`Գյումրիյում տեղակայված 102-րդ ռազմաբազան Հայաստանի իրավապահ մարմիններից և Հայաստանում հնարավոր պատասխանատվություն կրելուց պաշտպանում է երկու հանցագործությունների մեջ կասկածվող անձին:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս