Բաժիններ՝

Աստանայում «նորմանդական ձևաչափով» գագաթաժողով կազմակերպելը հետաձգվել է մի քանի շաբաթով

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ «նորմանդական ձևաչափի» երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան ու Ուկրաինա) արտգործնախարարները երեկ Բեռլինում չեն կարողացել հաղթահարել տարաձայնություններն ու պայմանավորվածության գալ հունվարի 15-ին Աստանայում գագաթաժողով գումարելու շուրջ:

Նրանք չեն կարողացել հիմք ստեղծել հունվարի 15-ին Աստանայում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հանդիպման համար, սակայն փոխարենը որոշել են շարունակել խորհրդակցությունները: Արտգործնախարարների բանակցությունները տևել են չորս ժամ: Հանդիպումից հետո չի կազմակերպվել համատեղ մամլո ասուլիս:

Լրագրողների հետ հանդիպել է միայն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ով հայտարարել է, որ նախկինի նման առկա տարաձայությունները ցույց տվեցին, թե որքան բարդ է Ուկրաինայի հակամարտության քաղաքական կարգավորման հարցում առաջընթաց գրանցելն ու Աստանայում գագաթաժողով կազմակերպելը:

Աստանայում «նորմանդական ձևաչափով» գագաթաժողով կազմակերպելը հետաձգվել է մի քանի շաբաթով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031