Բաժիններ՝

Արյունոտ երկուշաբթին Գյումրիում. գնդակահարվեց ամբողջ ընտանիքը (լուսանկարներ). ankakh.com

ankakh.com-ը գրում է. Հունվարի 12-ի լուսաբացի մասին դեռ երկար է հիշվելու: Գյումրու Մյասնիկյան 188 տանն այդ առավոտ ոչ ոք չարթնացավ քնից. Ավետիսյանների ընտանիքի համար տոնական արձակուրդներն արյունոտ ավարտ ունեցան:

Դեպքից 1-2 օր անց թաղամասը խաղաղ է, ինչպես նախկինում, բայց այս անգամ՝ զարմանքից: Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը շատ հարգված է եղել թաղամասում և հարևանները երբևէ չէին էլ կարող մտածել, որ նրանց հետ կարող է նման բան կատարվել:

Avetisyan-Gyumri1

Avetisyan-Gyumri2

Ավետիսյանները հասարակ գյումրեցի ընտանիք էին, որդին ամուսնացել էր մոտ 4 տարի առաջ, համեստ ապրուստով, համեստ վարկով մարդիկ են եղել:
Հարևանները դեպքից ցնցված են, բայց և՝ վախեցած, որևէ հարցի շուրջ խոսել: Ասում են ընտանիքի ապրուստը հոգում էին Սերյոժա և Արմեն Ավետիսյանները՝ արտագնա աշխատանքով: Նրանք ՌԴ-ից վերադարձել էին դեկտեմբերի վերջին՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու և տոներից հետո դարձյալ արտագնա աշխատանքի ուղին բռնելու պլաններով:

Փոքրիկ Հասմիկը դեռ մանկապարտեզ չէր հաճախում…

Avetisyan-Gyumri

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս