Բաժիններ՝

2015 թվականին Ռուսաստանն իր զորքերը կուժեղացնի Ղրիմում, Կալինինգրադում ու Արկտիկայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարությունը 2015 թվականին կուժեղացնի Ղրիմում, Կալինինգրադի մարզում ու Արկտիկայում իր խմբավորումները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը.

«2015 թվականին ՊՆ-ի հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն զինված ուժերի մարտական հնարավորությունների բարձրացման, մարտական կազմի ընդլայնման վրա՝ համաձայն ռազմական պլանների: Հատուկ ուշադրություն է հատկացվելու Ղրիմում, Կալինինգրադի մարզում ու Արկտիկայում տեղակայված խմբավորումներին»:

Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմում իր զորքերն ընդլայնել է առանց խախտելու իր ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031