
Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում հեռանալ «Բորուսիայից». Armsport.am

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է բանակցություն սկսել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Իտալական ակումբի եւ ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը կայացել է, սակայն գլխավոր խոչընդոտն է Մխիթարյանի՝ դորտմունդցիների կազմը չլքելու ցանկությունը:
Իտալիայի չեմպիոնի ղեկավարությունը կփորձի նախ համոզել հայ ֆուտբոլիստին, այնուհետեւ բանակցել դորտմունդցիների հետ: Այդ մասին հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
«Յուվենտուսը» Մխիթարյանի միջոցով ցանկանում է լուծել փլեյմեյքերի խնդիրը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցում է իսպանական Լա Մանգայում անցկացվող հավաքին:
Ըստ Armsport.am-ի