Բաժիններ՝

Վրաստանի տնտեսական պոտենցիալը զգալիորեն աճել է. Գարիբաշվիլի

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մասնակցել է «Ռեդիսոն» հյուրանոցում կազմակերպված վրաց-էստոնական գործարար ֆորումին:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ նախնական կանխատեսումների համաձայն՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի (DCFTA) ամբողջական գործարկումը Վրաստանի արտահանումը կմեծացնի 12.4 տոկոսով, իսկ ներկրումը՝ 7.5 տոկոսով.

«Մեր կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունքում զգալիորեն աճել են Վրաստանի տնտեսական պոտենցիալն ու արտահանման հնարավորությունները: Երկու տարվա ընթացքում Վրաստանից արտահանման ծավալն աճել է 24 տոկոսով:

Ես նաև ցանկանում եմ ընդգծել, որ նույն ժամանակահատվածում 70 տոկոսով աճել է դեպի ԵՄ արտահանումը, ինչը զգալի ձեռքբերում է, քանի որ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից գործարկվել է DCFTA պայմանների 80 տոկոսը:

DCFTA-ի ամբողջական գործարկումը նախնական գնահատականներով Վրաստանից արտահանումը կմեծացնի 12.4 տոկոսով, իսկ ներկրումը՝ 7.5 տոկոսով: Դա ավելի գրավիչ կդարձնի մեր երկրի ներդրումային կլիման ու այդ տեսանկյունից կստեղծի նոր հնարավորություններ:

DCFTA-ի գործարկմամբ մենք կարող ենք ներդրողներին առաջարկել հուսալի բիզնես-միջավայր, հիանալի տեղանք և 900 միլիոնանոց շուկայի մուտք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս