Բաժիններ՝

2015 թվականին Ռուսաստանում կստեղծվի նոր զորատեսակ՝ օդա-տիեզերական ուժեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին կստեղծվեն Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերը, որոնք իրենցում կներառեն ռազմաօդային ուժերն ու օդա-տիեզերական պաշտպանության զորքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

Ընդ որում, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի զինված ուժերի նոր զորատեսակը ստեղծվելու է ոչ թե 2015, այլ՝ 2016 թվականին: Գերասիմովը հայտարարել է. «2015 թվականին ստեղծվելու է զինված ուժերի նոր զորատեսակ՝ Օդա-տիեզերական ուժեր, որոնք կստեղծվեն գոյություն ունեցող երկու զորատեսակների՝ ռազմաօդային ուժերի ու օդա-տիեզերական պաշտպանության զորքերի միաձուլման ճանապարհով:

Բացի այդ, կշարունակվեն հրթիռային հարձակման զգուշացման հուսալի էշելոնացված համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքները, ընդ որում՝ ինչպես տիեզերական սեգմենտում, այնպես էլ նորագույն ռադիոտեղորոշիչ կայանների (ՌՏԿ) տեղակայմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս