
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին. Բյուլենթ Արընչ

Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բուրսա նահանգում տեղի ունեցած իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նահանգային ժողովի ժամանակ հրապարակել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը:
Արընչի խոսքերով՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի հունիսի 7-ին: Արընչը խոսելով Բուրսայի նահանգում մարզադաշտի կառուցման մասին, հայտարարել է. «Մարզադաշտի կառուցումը պետք է ավարտվի մինչև մայիսի 20-ը, քանի որ հունիսին 7-ին անցկացվելու են խորհրդարանական ընտրությունները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի հունիսի 14-ին: Բացի այդ, չէր բացառվել, որ այդ ընտրությունները կարող են անցկացվել վաղաժամ՝ մայիսին կամ էլ անգամ ապրիլին: