
Նոր հայկական դպրոց՝ Աբու Դաբիում

Աբու Դաբիում սկսել է գործել «Արա Խանոյեան» Ազգային Վարժարանը, որը կառուցվել է հայտնի բարերար, Կիլիկյան Ասպետի շքանշանակիր Արա Խանոյանի ներդրմամբ: Դպրոցը կրում է բարերարի անունը: Շինարարական խոշոր բիզնեսով զբաղվող Արա Խանոյանը նաև Աբու Դաբիի նորակառույց հայկական եկեղեցու և առաջնորդարանի շենքի հիմնական բարերարն է: Համալիրը որի բացումը տեղի ունեցավ վերջերս, կառուցվել է 3 միլիոն դոլարով, որից 1,6 միլիոն դոլարը ներդրել է Արա Խանոյանը:
Շաբաթը մեկ անգամ Աբու Դաբիի հայ աշակերտների առջև իր դռները բացող դպրոցն առայժմ ունի 30 հայ աշակերտ: