Բաժիններ՝

Իլհամ Ալիևը հունվարի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա: Ալիևը Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով:

Թուրքիայի նախագահի կայքի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները կհամանախագահեն Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստում:

Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցը և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ փոխգործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031