Ինձ դեռ չեն ասել, թե ինչի համար են բերման ենթարկել․ ձերբակալված իրավապաշտպանը ոստիկանության բաժանմունքում է. 1in.am
Ազատության հրապարակից բերման ենթարկված իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում, և դեռ որևէ քննչական գործողություն նրա նկատմամբ չի կատարվել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Իշխանյանը։
«Ամեն ինչ կարգին է, ես հիմա գտնվում եմ ոստիկանական բաժանմունքում, բայց չգիտեմ, թե ինչի համար են ինձ բերման ենթարկել։ Սպասում եմ, որ դա ասեն»,- ասաց Իշխանյանը։
Հարցին՝ որքանո՞վ են իրավաչափ եղել ոստիկանների գործողությունները, իրավապաշտպանը դժվարացավ պատասխանել։ «Այս պահին չեմ կարող գնահատել։ Դուրս կգամ կասեմ։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Վիճակս էլ նորմալ է»։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: