
Ոստիկաններից մեկին Գյումրի բ/կ-ից տեղափոխում են Երևան. news.am

Գյումրի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխվում այսօր՝ հունվարի 15-ին Գյումրիում բախումների հետեւանքով տուժած ոստիկաններից մեկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսհակյանը:
Նա նշեց, որ իրենց հիվանդանոցում գտնվում է երեք ոստիկան եւ մեկ քաղաքացի: Քաղաքացու մոտ ավելի շատ նեվրոտիկ վիճակ է, ոստիկաններից մեկի մոտ գլխուղեղի ցնցում է, մյուսը բութ հարված ստացել: Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվում 3-րդ ոստիկանը, ում մոտ հետազոտության արդյունքում պարզվեց է բաց գանգուղեղային վնասվածք:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: