Գյումրիում բերման ենթարկվածների թիվը հասնում է 13-ի. Շիրակի թեմի առաջնորդը տուն է ճանապարհում ցուցարարներին. ԳԱԼԱ
GALA-ի փոխանցմամբ` քիչ առաջ դատախազության շենքի մոտ ցուցարարների հետ հանդիպելու եկավ Շիրակի թեմի առաջնորդը:
Միքայել սրբազանը զայրացած ասաց.«Սա՞ էր ձեր ուզածը՝13 անձ տարել են ոստիկանություն, 14 հոգի վիրավոր է, մեկի վիճակը ծանր է: Սա՞ էր ձեր ուզածը: Ռուսը ընդեղ հանգիստ նստած, եւ էլի հայը հայի արյուն թափեց: Դուք ինձ չլսեցիք, ես երբ խոսում էի, ձեզանից 90 տոկոսը համաձայն էր եւ 10 տոկոսը միայն ջուր էր պղտորում եւ դուք գնացիք 10 տոկոսի հետեւից: Հիմա ես ձեզ ասում եմ գնացեք տուն, որպեսզի ես մտնեմ եւ խնդրեմ, որ դուրս թողնեն նրանց»:
Գնացեք տուն հորդորին հետեւողներ կան, ցուցարարներից ոմանք հեռանում են ակցիայի վայրից: