Դեկտեմբերի 2-3-ին շրջանների մեծ մասում, 4-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պուտինը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
Ավելի ուշ բնակիչները պարզել են, որ տղամարդը մահացած է: Դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնի է դարձել, որ տղամարդու մահը վրա է հասել կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վնասվածքից:
«Մի քանի ամիս հետո, եթե Աստված չանի` Հայաստանը մտնի այդ միավորման մեջ, կտեսնենք, որ նաև մտնելու է Հայաստանի քաղաքացու գրպանի մեջ, և Հայաստանի քաղաքացին կզգա այդ որոշման հետևանքները: Չի բացառվում, որ փաստացի գործող այս նախագահը կամ հաջորդը մի քանի տարի հետո «գրողի ծոցը» ուղարկի նաև այս պայմանագիրը, բայց ափսոս է լինելու այս կորսված ժամանակը,աղքատությունը և արտագաղթը, որը շարունակվելու է: 23 տարի առաջ ես պատիվ ունեի բարձրացնելու Հայաստանի պետական դրոշը ՄԱԿ-ի առջև, որպեսզի 23 տարի հետո մենք զիջենք այդ դրոշը և մեր սահմանադրությունը,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1974 թ. ծնված Աստղիկ Խ.-ին:
Այս մասին հայտնել է թբիլիսյան «Պալիտրա նեդելի» թերթը:
Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ:
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի միջև:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Հայկ Կյուրեղյանի գործի քննությունը. նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացել նրա փաստաբանը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանակելով դեկտեմբերի 17-ին:
Ինտերնետային կայքէջերում հրապարակվել է «Ոստիկանության աշխատակիցների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի» վերտառությամբ հոդված այն մասին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել նույն քաղաքի բնակիչներ և հայտնել, որ 2014 թ. հուլիսի 1-ին իրենց բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, խուզարկել են բնակարանը, որից հետո, ժամը 15:00-ի սահմաններում, նրանց դստերը տարել են ոստիկանության բաժին ու մինչև ժամը 23:00-ն հարցաքննել:
Ուկրաինայի օրենքներով՝ օտարազգիները չեն կարող աշխատել երկրի գործադիր մարմնում:
Ինքնաթիռի կործանման պատճառներն անհայտ են:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքորեն կողմ է ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմփիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը, բայց կարծում է, որ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում է տարրական հիմնավորումն այն մասին, որ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել կեղծված ընտրությունների միջոցով:
Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել, որ մոտ ապագայում դաշինքը չի ընդլայնվի:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ով տեղի ուժերով հոսպիտալացվել է:
Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս 9-ն ապաքինվել և դուրս է գրվել։
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ առաքելության հիմնական անելիքները կհստակեցվեն 2015 թվականի փետրվարին, երբ կհավաքվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները:
Ուրբաթ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.92%-ով կամ 4 դրամով։
Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում ասուլի էր հրավիրել «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագծի» կապակցությամբ: Հիշենենք, որ իր նախաձեռնությանը, բացի իրենից՝ այսօր միացել է ընդամենը երկու պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:
«Մենք կարող ենք հաշտվել մեր հաշմանդամության հետ, երբ հասարակությունն առկա պատնեշները չեզոքացնի։ Մենք կարող ենք ապրել լիարժեք, լիիրավ կյանքով։ Կան բազմաթիվ օրինակներ, որոնք ապացուցում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց կարելի է վստահել, նրանք կարող են աշխատել, ստեղծագործել, լինել առաջնորդներ, լավ ամուսիններ, մայրեր, հասարակության լիարժեք անդամ»,- ասաց Մարինե Ասատրյանը։
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին նախագիծը:
Դրա հետ կապված՝ Թուրքիայում ձեռնարկել են անվտանգության խստացված միջոցառումներ:
Ինչպես հայտնի է, ԱԺ օրակարգում է գտնվում ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու հարցը, որն, ըստ ամենայնի, առաջիկա օրերին կքննարկվի օրենսդիրում: «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» Ազգային Ժողովի առավել ակտիվ, ծանրակշիռ և հարցով հետաքրքրված 32 պատգամավորներին է ուղղարկել տեղեկանք, ուր զետեղված են ԵՏՄ պայմանագրի կիրառման առավել շոշափելի հետևանքները: Ստորև ներկայացնում ենք այն:
18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 590մլն 667.6 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԱՐՍՈՒԳՐԻԳ » ՍՊԸ` 275.9մլն դրամ, «ՄՎ ՔԵՄԻՔԼ ԳՐՈՒՊ» ՀՁ` 129.3մլն դրամ, «ԷԼԻՏ ՇԱՆԹ » ՍՊԸ` 85.4մլն դրամ
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
«Չի կարելի ժողովրդին բերել հրապարակ, հաջող հավաք ունենալ, հետո ուղարկել հերթական արձակուրդի,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով,- Եկել է այն խաչմերուկը, որ պետք է որոշենք, թե իրապես որն է մեր նպատակը: Մեր նպատակը, ինչպես առաջարկել ենք, այն է, որ պետք է միակարծության հիման վրա լինեն որոշումները, նպատակը պետք է լինի սահմանադրական, ինքնիշխան Հայաստանը` ամբողջական իշխանափոխությամբ, որն ուղղակի իմաստով նշանակում է նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ, և հետո արդեն ժողովրդին պատկանող իշխանությունը թող որոշի, թե ինչ է անելու»:
Ռուսաստանն ունի ընտրություն:
«Իրենք միասին շատ քիչ բան են որոշում, դա ցույց տվեց նախորդ մի քանի ամիսը, երբ մենք հրապարակից լսեցինք, որ կա կոնկրետ մարտավարություն, որին մարդիկ պետք է չխառնվեն և վստահեն իրենց, դրան հետևեց ՀԱԿ-ի հայտարարությունը, որին ի պատասխան հետևեց ԲՀԿ-ի հայտարարությունը ՀԱԿ-ի վերաբերյալ, որն ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությամբ, որ ինքն առանձին հանրահավաքներ է սկսում: Հիմա այս […]
Քիչ առաջ Զեյթուն վարչական շրջանում տղամարդու են դանակահարել: «Պալոմա» հյուրանոցի մոտ անցորդները նկատել են մի ընկած տղամարդու, քիչ ուշ պարզվել է, որ նա մահացած է եղել:
Ա.Սիմոնյանը նշեց, որ կար ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցությունը ուներ փոքրամասնություն ԱԺ-ում, և այդ հարցը, գուցե, ինչ-որ ձևով ժամանակավրեպ էր ու հնարավոր չէր ընդհանրապես որևիցե ձևով օրակարգ մտցնել, իսկ այսօր հայտարարվում է, որ կա եռյակ, որոնց քանակը բոլորովին բավարարում է, որպեսզի այդ հարցը մտնի ԱԺ-ի օրակարգ.