Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը փոխշահավետ է. Սթոլթենբերգ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կցանկանար, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանային հնարավորինս մեծ թվով երկրներ:

Նա ընդգծել է, որ ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը: Դրա հետ մեկտեղ Սթոլթենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը փոխշահավետ է.

«Ռուսաստանն ունի ընտրություն. Ռուսաստանը կարող է շարունակել խախտել միջազգային իրավունքը և չհարգել երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և այդ պատճառով էլ ավելի մեկուսացվել, կամ էլ Ռուսաստանը կարող է հարգել իր միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքը և փորձի ավելի կառուցողական ձևով փոխգործակցել ՆԱՏՕ-ի ու դաշնակիցների հետ:

Համագործակցությունը մեր երկուսի համար առավելություն է: Թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Ռուսաստանի համար դրանք փոխադարձ տնտեսական, առևտրային, քաղաքական առավելություններ են:

Դրա համար էլ ես հայտարարում եմ, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի համար շահավետ կլինի, եթե Ռուսաստանն ընտրի մյուս ուղին և սկսի հարգել միջազգային իրավունքն ու բոլոր երկրների ինքնիշխանությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031