
IT ինդուստրիայի ամերիկյան հսկաները միանում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ IT ինդուստրիայի ամերիկյան հսկաները, այդ թվում նաև Microsoft-ը, Oracle-ը, Symantec-ը և Hewlett-Packard-ը (HP) միանում են ռուսական մի շարք բանկերի ու ընկերությունների դեմ պատժամիջոցներին և կարող են ամբողջովին դադարեցնել նրանց հետ համագործակցությունը:
Այս մասին լրատվամիջոցին հայտնել են ռուսական բանկերում նրա աղբյուրները, որոնց խոսքերով՝ իրենք ակնկալում են, որ կանջատվի ծրագրային ապահովման օտար համակարգերի մի մասը:
Բացի այդ, տվյալ ընկերությունները կասեցրել են իրենց սարքավորումների մատակարարումը Ռուսաստան: Այդպիսի իրավիճակը Ռուսաստանին դրդում է ստեղծել սեփական ծրագրային ապահովում: