Բաժիններ՝

Մաքսային միության նոր անդամներին պետք չէ հատկացնել հատուկ կարգավիճակ. Լուկաշենկո

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Մաքսային միությանը նոր անդամների միանալն անհրաժեշտ է իրականացնել առանց նրանց հատուկ կարգավիճակ տալու:

Երեկ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք հակաված են նրան, որ նպատակահարմար է նոր անդամներին ընդունել փաթեթային սկզբունքով, առանց որևէ հատուկ կարգավիճակ տալու:

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրան, որ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանն անցել են ինտեգրացիոն գործընթացների բոլոր փուլերը: Խոսելով նոր անդամների ընդունման գործընթացի մասին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոք թիկունքից չի հրում իրենց, և որ բոլոր գրաֆիկները կազմում են իրենք:

Բելառուսի նախագահը գտնում է, որ ինտեգրումը չպետք է վերածվի «գործընթաց հանուն գործընթացի», ուր կարևոր է ոչ թե արդյունքը, այլ՝ մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930