Բաժիններ՝

Արմեն Մովսիսյանը դեռ չգիտի՝ կպաշտոնավարի՞, թե՞ ոչ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար և առայժմ նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը դեռևս տեղյակ չէ՝ նոր կառավարության կազմում շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ ոչ:

«Կուսակցությունը ինչպես կորոշի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ա.Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերանշանակվելո՞ւ է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում:

Հարցին՝ «Նաիրիտ» գործարանից նորություններ չկա՞ն, Ա.Մովսիսյանը հապճեպ պատասխանեց. «Շուտով կլինի, շուտով կասենք, կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս