Հրանտ Բագրատյանը քվեարկել է ինքն իր դե՞մ

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ԱԺ նախագահի պաշտոնում ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել էին 3 պատգամավոր։ Ըստ հրապարակումների, նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, մյուսը՝ Ալեքսանդր Արզումանյանը, իսկ երրորդը ենթադրվում էր, որ հենց ինքը՝ Հրանտ Բագրատյանն է։

Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հետևելով ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ տարատեսակ հայտարարություններին, կարծիքներին և վերլուծություններին և օգտվելով ԲՀԿ խմբակցության կայացրած որոշումից, այն է՝ ընտրություններին խմբակցության անդամները կարող են քվեարկել ազատ, հայտնում եմ, որ ես իմ խղճի և համոզմունքների թելադրանքով քվեարկել եմ Հրանտ Բագրատյանի օգտին» ։

Այսինքն, եթե պրն Բաբայանը ճիշտ է ասում, ու արդյունքում Բագրատյանը ստացել է 3 ձայն, ապա դրա միակ բացատրությունն այն է, որ նախկին վարչապետը քվեարկել է ինքն իր դեմ՝ Գալուստ Սահակյանի օգտին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930