
ԲՀԿ-ն բոյկոտում է ԲՀԿ-ին

Այսօր առավոտյան խորհրդարանն իր աշխատանքը սկսեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծի քննարկմամբ:
ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու օրինագծի քվերակությանը, ինչից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը 20 րոպեաոնց ընդմիջում է վերցնում:
Սա պայմանավորված էր նրանով, որ դահլիճում ՀՀԿ-ն օրինագիծն անցկացնելու համար անհարժեշտ՝ 66 պատգամավոր չուներ. դահլիճում էին ընդամենը 61 ՀՀԿ-ականներ:
Ենթադրվում է, որ առաջիկա 20 րոպեների ընթացքում ՀՀԿ-ականները կմոբիլիզացվեն ու կկասեցնեն օրենքի այն դրույթը, որի ընդունման համար մոբիլիզացվել էին 2011 թվականին:
Ուշագրավ է, որ այս օրինագծի համահեղինակներից մեկը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է: Այսինքն՝ ԲՀԿ-ն բոյկոտում է ինքն իրեն: