
Լուկաշենկոն առաջարկել է հետաձգել Եվրասիական տնտեսական միության ձևավորումը

Trud.ru-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է հետաձգել Եվրասիական տնտեսական միության ձևավորումը.
«Բանակցությունների ժամանակ ի հայտ եկած մոտեցումներն առաջացնում են բազմաթիվ հարցեր: Առնվազն տարօրինակ է հնչում պայմանավորվածությունների իրագործումը 10 տարի անց՝ մինչև 2025 թվականը, իրագործելու մասին նորարարական առաջարկները:
Եթե մենք պատրաստ չենք այդ միջոցներն ընդունել հիմա, ապա պետք է խոստովանել դա: Մինչև Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի պլանավորված ստորագրմանը մնացել է բավական քիչ ժամանակ: Ինչո՞վ ենք մենք ներկայանում այդ իրադարձությանը:
Ձևավորվել է մի շարք հարցերի շրջանակ, որոնց շուրջ առկա են տարաձայնություններ, իսկ դրանց ցանկը մտահոգիչ է: Մեզ առաջարկում են չլուծված թողնել այն խնդիրները, որոնց պետք էր լուծել նախորդ փուլում»:
Եվրասիական տնտեսական միության գործարկումը պլանավորված է 2015 թվականի հունվարի 1-ին: