Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության՝ հասարակական կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը: Նրա խոսքերով՝ տեսակցությունն իրականացվել է ապրիլի 29-ին: ԿԽՄԿ-ի միջոցով գերիներին ու նրանց ընտանիքներին փոխանցվել են տեղեկություններ:

Նշվում է, որ հայ ընտանիքը (Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններ) ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 2010 թվականի հունվարին, իսկ Հակոբ Ինջիղուլյանը՝ նախորդ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը (Աղդամի հատվածում):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930