Ախտահանում է աղիները և նպաստում է օգտակար նյութերի յուրացմանը։ Կանխարգելում է այրոցքը, զկրտոցը, հանգստացնում է որովայնի խիթերը։ Բացում է լեղածորանները։ Քրքումի հետ համատեղ` վերականգնում է լյարդի բջիջները։ Կարգավորում է ճարպերի փոխանակումը, նպաստում է ճարպերի կուտակումների վերացմանը և հավասարաչափ բաշխմանն օրգանիզմում, կարգավորում է ազատված էներգիայի բաշխումը։
Ոչ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը, և ոչ էլ ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չէին կարողանում հստակ պատասխան տալ պատգամավորների այն հարցերին, թե արդյո՞ք աշխատողները կարող են դիմել գործատուին և նրանից պահանջել, որ նա չհաշվարկի կուտակային կենսաթոշակային հիմնադրամին փոխանցվելիք գումարը և այն չփոխանցի հիմնադրամին:
Մայիսի 2-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Համատիրությունների համար առաջին առաջադրանքը պետք է լինի այն, որ բոլոր շքամուտքերում անպայման տեսագրիչ սարքեր դրվեն, որ գողությունների մի մասի դեմն էլ այդպես առնվի: Այն շենքերը, որոնք ետնամասից մուտք ունեն, կամ ետնամասից էլ տեսագրիչ տեղադրվի, կամ փակվի, որ ի վերջո տեսագրվի, թե ո՞վ է մտնում այդ շքամուտք, այդ մարդն այդ շքամուտքում գործ ունի՞, թե զուտ հետախուզական կամ գողության նպատակով է մուտք գործում»:
Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով արդեն կարող են դիմել բուժհաստատություններ: Հարկավոր է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ներկայացնել անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիր, անձը հաստատող փաստաթուղթ և տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության տված սահմանված ձևի ուղեգիր:
Ուորլիքն ադրբեջանական կողմին չի թողել այլ ընտրություն:
Հայաստանում անգամ ամենահարուստ մարդիկ, ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն իրականում դժբախտ են, լցված են ներքին չարությամբ ու ատելությամբ: Հասարակության, սեփական շրջապատի, իրենք իրենց հանդեպ:
Ապրիլի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Գորիս ճանապարհի 130-րդ կմ-ին շրջվել է ձորը:
Նրա գլխավոր նպատակը ՆԱՏՕ-ին «կոտրելն» է:
Միքայել Մելքումյանը փորձում է հասկանալ` իսկ կա՞ պայմանագիր, որով ԲՀԿ-ն քառյակի մյուս ուժերին կապված է հավերժական կապերով, որոնք փլուզման ենթակա չեն: ԲՀԿ-ն, ըստ նրա, ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն եւ կարող է իրերը կոչել իրենց անուններով. «Մենք մեր տեղում ենք»։
«Պարոն Շարմազանովի ասածը շատ նորմալ է այն առումով, որ բոլոր դեմոկրատական երկրներում, որտեղ ընտրություններն արդար են տեղի ունենում, այն քաղաքական ուժը, որը մեծամասնություն է կազմում, ձևավորում է իշխանություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
1000 խոշոր հարկատուներից 790-ը գրանցված է Երևանում։ Ընկերությունների քանակով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է` 52 ընկերություն, երրորդում` Արարատի մարզը` 31 ընկերություն։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբաղեցնում է 23.1 հազար հա տարածք, որի պահպանությունն իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը:
ՆԱՏՕ-ն մշտապես ու կանոնավորապես գնահատում է Վրաստանի առաջընթացը՝ հենվելով երկու հարցի վրա:
2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Բեկթաշյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ այդ դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը, պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները:
Զեկույցի համաձայն, աշխարհում մամուլի ազատությունը նվազել է վերջին տասնամյակի նվազագույն մակարդակի:
Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Ա. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1947 թ. ծնված Սերյոժա Հ.-ին:
Շարմազանովի հայտարարությունը կարծես թե որոշ բացահայտումներ է անում այդ համաձայնությունների բովանդակության մասին: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը դառնում է ժառանգորդ, Հանրապետական կուսակցությունը մնում է «իշխող» մոտակա 10 տարում, Քոչարյանը չպետք է վերադառնա: Սերժ Սարգսյանը փուլառփուլ իշխանությունը հանձնում է Հանրապետականի կոլեկտիվ կառավարմանը: ԲՀԿ-ն պաշտպանում է սահմանադրության փոփոխությունը: Եթե դա այդպես չէ, ԲՀԿ-ն պետք է հստակ բացատրի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցելու դրդապատճառները:
Մասնավորապես, ծխողներին մոլորեցրել են գովազդի ժամանակ հնչած «թեթև սիգարետներ» և «խեժի ցածր պարունակություն» տերմինները:
«Տիգրան Նազարյանը Տիգրան Նաղդալյանի քառասունքի օրը Միացյալ Նահանգներից ուշագրավ հայտարարություն արեց եւ հասկացրեց, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի հեռախոսազրույցը չէր կարող չձայնագրվել:
«Դա իրենց ցանկությունն է, երևի կարոտախտով են հիշում սովետական շրջանը, երբ միակուսակցական համակարգ էր: Բայց չեմ կարծում, որ հնարավոր է վերադարձ անցյալին: Ավելի, քան վստահ եմ, որ մեր երկիրը, միևնույն է, ապագայի ճանապարհով է գնալու, և այդ ապագան մեր ժողովրդից ոչ մի հանրապետական չի կարող խլել»,- արձագանքելով Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությանը՝ ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Պարզվում է` հիմնարկի անցած տարվա ծախսերում չարաշահումներ իրոք եղել են, և դրանք արդեն իսկ կառավարության որոշմամբ հաստատված փաստ են:
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գյուղերից մեկում գտնվող պարտք ու պահանջի հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի կնոջ հետ, որի ընթացքում, վերջինիս ապօրինաբար կյանիքից զրկելու դիտավորությամբ, իր ձեռքում եղած պոլիէթիլենային տարայի մեջ եղած բենզինը լցրել է կնոջ վրա: Այնուհետև նա իր գրպանից հանել է լուցկին, և ձորձելով վառել այն, նետել է կնոջ վրա և այրելու միջոցով սպանել նրան:
ԱՄՆ-ն տնտեսական առաջատարությունն աշխարհում պահպանում է 1872 թվականից, երբ ամերիկյան տնտեսությունը գերազանցեց բրիտանականին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 30-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 33-ամյա մի կին և հայտնել, որ աշխատանքի վայրում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ:
Կեցցե՛ Պուտինը, կեցցե՛ Մաքսային միությունը․ երթ Երևանի փողոցներով:
Նոր վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի հունիսի 30-ը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Թեև օրը տոնական է ու պաշտոնապես ընդունված որպես ոչ աշխատանքային, սակայն Գյումրիում այն վաղուց է կորցրել իր խորհուրդն ու իմաստը: