Բաժիններ՝

Ինչ փաստաթղթեր են հարկավոր անվճար բուժօգնության դիմելու համար

Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով արդեն կարող են դիմել բուժհաստատություններ: aroxj.am-ի փոխանցմամբ՝ հարկավոր է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ներկայացնել անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիր, անձը հաստատող փաստաթուղթ և տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության տված սահմանված ձևի ուղեգիր:

Հարկ է նշել, որ նախքան հավաստագրերի տրամադրումը, պետության երաշխավորած անվճար բժշկական օգնության և սպասարկման համար հիմք է հանդիսանում համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության տրված տեղեկանքը` սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս