ԲՀԿ-ական. Կա՞ պայմանագիր, որով ԲՀԿ-ն քառյակի մյուս ուժերին կապված է հավերժական կապերով. «Ա1+»

«Քառյակը չի փլուզվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ԲՀԿ-ականների մասնակցությունը Գալուստ եւ Հովհաննես Սահակյանների ընտրությանը, ասել է պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Նա շենք չի, որ փլուզվի կամ չփլուզվի»:

Միքայել Մելքումյանը փորձում է հասկանալ` իսկ կա՞ պայմանագիր, որով ԲՀԿ-ն քառյակի մյուս ուժերին կապված է հավերժական կապերով, որոնք փլուզման ենթակա չեն: ԲՀԿ-ն, ըստ նրա, ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն եւ կարող է իրերը կոչել իրենց անուններով. «Մենք մեր տեղում ենք»։

Պատգամավորի կարծիքով՝ ԲՀԿ-ն քառյակում էլ հավասարակշռող գործունեություն է կատարում: Չի կարող ընդդիմադիր մյուս ուժերի նման անընդհատ քննադատել կառավարությանը. «Այլընտրանքի էությունը, ոչ միայն, բայց նաեւ կայանում է նրանում, որ մենք կառավարության լավ գործերին պետք է ասենք այո, իսկ որը որ մեր կարծիքով չի արտահայտում ռեալությունը, լուծումներ չի տալիս, ասենք` ոչ»:

«Բարգավաճ Հայաստանը» դեռ պետք է սպասի, որպեսզի կառավարությունը ծրագիր ներկայացնի Ազգային ժողով, բայց լավ կլինի, որ ներկայացնի նաեւ գործիքներ, թե ինչպես է աշխատելու: Հանրապետականներն արդեն վերագտել են նախկին վստահությունը, նրանք քառյակից ոչ մի վտանգ չեն սպասում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս