Բաժիններ՝

«Մեկ-մեկուկես տարում Վանաձորի բոլոր շենքերում տեսախցիկներ կտեղադրվեն»

asparez.am-ը գրում է. Վանաձորի քաղաքապետարանի վերջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը, անդրադառնալով քաղաքի բազմաբնակարան շենքերում տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությանը, բնակարանային տնտեսության ու համատիրությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանին հանձնարարեց.

«Համատիրությունների համար առաջին առաջադրանքը պետք է լինի այն, որ բոլոր շքամուտքերում անպայման տեսագրիչ սարքեր դրվեն, որ գողությունների մի մասի դեմն էլ այդպես առնվի: Այն շենքերը, որոնք ետնամասից մուտք ունեն, կամ ետնամասից էլ տեսագրիչ տեղադրվի, կամ փակվի, որ ի վերջո տեսագրվի, թե ո՞վ է մտնում այդ շքամուտք, այդ մարդն այդ շքամուտքում գործ ունի՞, թե զուտ հետախուզական կամ գողության նպատակով է մուտք գործում»:

Գ. Պառավյանը տեղեկացրեց, որ տեսախցիկների տեղադրման մասին համատիրություններին զգուշացված է, «բայց գործը դեռեւս տեղից չի շարժվում»:

«Համատիրությունները պետք է կազմակերպեն, բնակիչներից գումար հավաքեն եւ քաղաքապետարանն էլ ինչ-որ օգնություն կանի: Հաշվարկեք` մեկ շենքի, մեկ շքամուտքի տեսախցիկի տեղադրումն ինչ արժե եւ մտածենք, թե այդ գումարը որտեղից ենք հավաքագրելու»,- նշեց քաղաքապետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս