Հայաստանը դասվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ արտաքին պարտքը 2013 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 899 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 37.1%-ն է: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ-ն այս ցուցանիշով դասվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին:
«Եթե անցած տարվա ռուսական պարտքի հետ կապված գործարքը չեզոքացնենք, ՀՀ-ն կշարունակի դասակարգվել որպես նվազ պարտք ունեցող և ոչ ռիսկային երկիր»,- ասաց Ջանջուղազյանը: