ԱԺ-ն քննարկում է 2013թ. պետբյուջեի կատարողականը
Ազգային ժողովի լիագումար նիստում այսօր սկսվել է 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացումը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ հաշվետվությունը շուրջ 2700 էջից է բաղկացած, որի մոտ կեսը նվիրված է ոչ ֆինանսական արդյունքների ներկայացմանը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել ծախսված միջոցների արդյունքների մասին:
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը առաջարկվում է հաստատել եկամուտների գծով՝ 1,071,370,604.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,142,890,354.0 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 71,519,749.7 հազար դրամ: