Ինչու Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած գործարարների հավաքին. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչև հուլիսի 1–ը ժամանակ է տվել գործարարներին՝ 100 տոկոսով հարկային դաշտ գալու համար։ Թե քանի գործարար է հետևել վարչապետի հորդորին, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչ է լինելու գործարարների հետ վարչապետի նշած ժամկետից հետո։
ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար դաշտի ներկայացուցիչ Աբրահամ Մանուկյանը երեկ «Ժամանակի» հարցին, թե ինքը ևս բիզնես դաշտից է, ներկայացված է տարբեր ընկերություններում, իր ընկերությունները պատրա՞ստ են 100 տոկոսով գալ հարկային դաշտ, հայտարարեց. «Ես մասնակցություն չունեմ։ Ես չեմ կարող պատասխան տալ։ Նախ ինքս բիզնես գործունեությամբ իսկապես չեմ զբաղվում։ Իմ տարածքները տրված են վարձակալությամբ, բիզնես ոչ մի գործառույթ չի կատարվում, բացի դրանից էլ ես անձամբ ոչ մի գործունեություն չեմ անում»։
«Ժամանակը» հետաքրքրվեց՝ իր շրջապատում կա՞ն մարդիկ, որ անսացել են վարչապետի կոչին և 100 տոկոսով եկել են հարկային դաշտ։ «Ես նման տեղեկություն չունեմ, որովհետև մենք, որ գնում ենք, Աժ-ում հավաքվում ենք, խոսում ենք ավելի շատ օրենսդրական հարցերից։
Օրինակ՝ ում որ ես ճանաչում եմ, գիտեմ, որ 100 տոկոսով ինքը օրինապաշտ հարկատուներից մեկն ա, օրինակ՝ Արսենյան Գուրգենը», – պնդեց ԲՀԿ պատգամավորը։
«Ժամանակի» հարցին՝ իր կարծիքով, Գագիկ Ծառուկյանը 100 տոկոսով հարկային դաշտ կգա՞, Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Իմ կարծիքով, Գագիկ Ծառուկյանը վաղուց 100 տոկոսով հարկային դաշտում ա»։ Թե ինչու Ծառուկյանը չէր մասնակցում վարչապետի հետ գործարարների հանդիպմանը, ԲՀԿ պատգամավորը չգիտի. «Ես չեմ կարող ասել։ Իմ կարծիքով, ովքեր որ հրավիրված են եղել, մասնակցել են»»։
Ամբողջությամբ՝ «Ժամանակի» այսօրվա համարում։