Իրաքի թուրքմենները դիմել են Թուրքիայի օգնությանը

CNN TÜRK-ի փոխանցմամբ՝ Իրաքի թուրքմենական ժողովրդական ճակատի ղեկավար Էրշադ Սալիհին դիմել է Թուրքիային՝ կոչ անելով պաշտպանել Իրաքի թուրքմեններին:

Նրա խոսքերով՝ Իրաքի կառավարությունն աջակցում է երկրի բոլոր ազգությունների քաղաքացիներին, և միայն իրաքյան թուրքմեններն են զրկված այդ աջակցությունից. «Ներկա դրությամբ իրաքյան թուրքմենները, որոնք մասնավորապես բնակվում են երկրի հյուսիսում, չեն զգում Իրաքի կենտրոնական կառավարության պաշտպանությունը:

Իրաքի թուրքմենների վիճակն ավելի վատացավ այն բանից հետո, ինչ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետության» զինյալներն իրենց վերահսկողությունը հաստատեցին երկրի հյուսիսային մի շարք քաղաքների վրա: Իրաքի թուրքմենները չունեն զենք՝ զինյալներից պաշտպանվելու համար»:

Նշվում է, որ Իրաքի թուրքմենները կազմում են երկրի բնակչության 11 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30