Բաժիններ՝

Մեր տնտեսությունն այսպիսի իրավիճակում չի կարող շարժվել առաջ. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ-ն 2013 թ-ի բյուջեի ընդունմանը դեմ էր քվեարկել, այսօր արձանագրվում է, որ ՀՅԴ մոտեցումները ճիշտ էին, անցած տարվա բյուջեի կատարողականը հաստատում է դա: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ արեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Քաղաքական պատասխանատվությունն արդեն վրա է հասել, և քաղաքական ձախողված բյուջեն ձախողվել է, բայց չենք կարող դասեր չքաղել նախընթաց գործողություններից»,- ասաց Ա.Մինասյանը:

Ըստ նրա՝ տնտասական աճը՝ 6.2%-ի փոխարեն եղավ 3.5%, և ԿԲ փոխնախագահը հպարտությամբ հայտարարում է, որ իրականացվել է տնտեսական աճը զսպող քաղաքականություն: Մինասյանի գնահատականով՝ իրականացվել է բացահայտ հակաաճին ուղղված քաղաքականություն:

«Եկել է ժամանակը դրամական նոր ռեֆորմ իրականացնելու համար: Սա առաջին հայացքից կարող է թվալ, որ արկածախնդրություն է, բայց այդպես չէ: Ներկայիս իրադրությունում նոր թռիչք հնարավոր չէ: Ռեֆորմը թույլ կտա, թուլացնելով դրամը, հեշտացնել արտահանման ունակությունը, չի նվազեցնի քաղաքացիների գնողունակությունը: Մեր տնտեսությունն այսպիսի իրավիճակում չի կարող շարժվել առաջ»,- ասաց Ա.Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս