Բաժիններ՝

Ո՛չ ինտելեկտուալ եք, ո՛չ գեղեցիկ ու չեք կարող ծրագիրը կատարել. Ռուբիկ Հակոբյանը՝ կառավարությանը

Իշխանությունները կարողացան ճարպիկ գտնվել, որ ապրիլի 28-ի համար քառյակի նախապատրաստած միջոցառումները կարողացան կանխել՝ կառավարության հրաժարականիի արդյունքում: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում 2013 թ. բյուջեի կատարողականի հետ կապված իր ելույթում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Ըստ նրա՝ դա քաղաքական տեխնոլոգիաների կիրառում էր, բայց այն ինչով սկսեց նոր կառավարութունը իր քայելրը, ազնիվ չէ, կոռուպցիայի դեմ պայքարի հստակ մեխանիզմներ չկան:

«Ծրագրում կար, որ պետք է պայքարեն ստվերի դեմ, որն այսօր գտնվում է իշխանական այդ «կասյակի» շրջանակում»,- ասաց Ռ.Հակոբյանը՝ նշելով, որ վերջն շրջանում միայն 1500 մանր ու միջին ձեռնարկություններ են փակվել. «Եթե ծրագրում գրվածը կատարեիք, պարզ երեսով այսօր կկանգնեիք այստեղ»:

Նա բացասական գնահատեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չուզեց գնահատականներ տալ նախորդ կառավարության աշխատանքին. «Չկա անկեղծություն իրավիճակը փոխելու: Որ ասում են ինտելեկտուալ եք, գեղեցիկ եք, խաբում են՝ ո՛չ ինտելեկտուալ եք, ո՛չ գեղեցիկ ու չեք կարող ծրագիրը կատարել: Այն մոտեցումները, որով մտել եք կառավարություն, վստաություն չի ներշնչում: Համակարգն ինքը հակացուցված է նորմալ գործ անելու և նորմալ պետություն ստեղծելու»: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների հարցը ընդամենը ուշադրություն շեղելու փորձ է: Ռ.Հակոբյանը հայտարարեց, որ դեմ են քվեարելու բյուջեի կատարողականին և կոչ արեց նոր կառավարությանը կողմնորոշվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս