Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի կառավարությունը 6 տարի զբաղվել է տնտեսական հանիբալիզմով. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրիա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում հիշեցրեց Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն սխրանքներից մեկը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով 16մլն դոլարի խորհրդատվություն տրվեց գյուղացիներին, թե ինչպես ցանել և ինչպես կով կթել:

«Եվ «Հազարամյակի մարտահրավերներն» ավարտվելու հիմքը հենց այդ 16 մլն դոլարի լոլոներն են գյուղացիների գլխին»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ կառավարությունը վիրտուալ իրականություն է ստեղծել, որ ոք չի համարձակվում «կամիկաձեություն» անել և ներդրումներ կատարել երկում: Պատգամավորը հարցադրումներ արեց, թե եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է աղքատությունն ավելանում, գործազրկությունը մեծանում, արտագաղթը ուժգնանում:

«Տիգրան Սարգսյանի կառավարությունը 6 տարի զբաղվել է տնտեսական հաննիբալիզմով: Իրականում չի եղել որևէ աճ: Տնտեսությունն ինքը ներսից իրեն կերել է: Մենք դեմ ենք հանիբալիզմի նախահայր Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի կատարողականին»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս