Բաժիններ՝

Թ. Մանասերյան. Մաքսային միություն մտնելով՝ ՀՀ-ի համար հարյուրապատիկ մեծանում է սպառման շուկան

«Որքան էլ որ մեզ համար Եվրամիությունը շատ ավելի ցանկալի է՝ բարձր չափորոշիչների առումով, իսկապես մենք պետք է ձգտենք, որ վաղ թե ուշ եվրոպական շուկան մեզ համար լինի հասանելի և´ որակի, և´ մրցունակության, և´ կայունության առումով, բայց այնուամենայնիվ չենք կարող հերքել, որ Հայաստանն այսօր մտնելով Մաքսային միություն հետո արդեն ավելի լայն՝ Եվրասիական տնտեսական միություն, Հայաստանի համար հարյուրապատիկ մեծանում է սպառման շուկան: Սա առաջին կարևորագույն հանգամանքն է»,- այսօրվա ասուլիսում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա՝ դա ցանկացած գործարարի համար՝ փոքր, միջին կամ խոշոր, երանելի իրավիճակ է ստեղծում, ուստի, ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի վերականգիւ վստահությունը իշխանության հանդեպ:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հնչեցված կանխատեսումը, թե աճը կարող է լինել 4.3 տոկոս՝ իրատեսական չէ: «Իմ խորին համոզմամբ՝ լուրջ աշխատանք տանելու դեպքում Հայաստանի տնտեսությունը առնվազն կարող է ունենալ (իհարկե ոչ այս տարի, որովհետեւ կառավարությունը փոխվել է), մինչեւ 8- 9 տոկոս տնտեսական աճ` տարեկան կտրվածքով»,- ասաց նա:

Տնտեսագետը 2015 թվականին Հայաստանի տնտեսության համար «երկնիշ թիվը» շատ իրատեսական է համարում: Ըստ նրա՝ այն կարողությունը, որ Հայաստանը ունի ոչ միայն չի օգտագործվում, այլ նաեւ դրա մասին պատկերացում չունենք. «Հայաստանի տնտեսության զրագացումները պայմանավորված են հակասական միտումներով: Չի կարելի միանշանակ այսօր արձանագրել կամ կանխատեսում անել, թե ինչ կարող ենք ունենալ տարեվերջին: Թեև, ինչպես միշտ՝ մասնագիտորեն վերլուծելով Հայաստանի տնտեսության ռեսուրսային պոտենցիալը, մարդկային, արտադրական եւ ֆինանսական, շոշափելիորեն ուղղակի կարելի է արձանագրել, որ այն, ինչ ունենք ուղղակի ամոթալի վիճակ է: Եվ, իհարկե դա արդյունք է տարիների հակասական զարգացումների»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս