Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Հակոբ Հակոբյանի դստեր հարսանիքին. aravot.am
aravot.am-ի փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական եւ նախկին քաղբանտարկյալ`առաջին նախագահի թիմը համալրելու համար, Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) դստեր հարսանյաց հանդեսը: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Ռենեսանս» ռեստորանային համալիրում: Ակնառու եւ կարկառուն ՀՀԿ-ականներ, կայքի տեղեկություններով, հարսանիքին չեն մասնակցել: Մինչդեռ, ՀԱԿ-ից բազմաթիվ մարդիկ են ներկա եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցել են ՀԱԿ պատգամավորները, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի: Հրավիրված է եղել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը, սակայն, չի մասնակցել հարսանիքին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/06/11/469654/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից