Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից վիրավորված երկու անձ դեռևս հիվանդանոցում է

Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցներից վիրավորված Մյասնիկ Հայրապետյանն ու Վալերի Հովհաննիսյանը դեռևս գտնվում են հիվանդանոցում: «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ նրանք գտնվում են հիվանդասենյակում, նրանց վիճակը նորմալ է, ապաքինվում են:

Մյասնիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ անհրաժեշտ է լինելու երկրորդ վիրահատությունը: Իսկ «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ նա չի վիրահատվել:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գոռ Առաքելյանին և Ներսես Մելքոնյանին: Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ներսես Մելքոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով): Երկուսն էլ կալանավորված են:

 

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս