Իրանը պատրաստ է աջակցել հետպատերազմյան Սիրիայի վերականգնմանը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զբաղվածության նախարար Ալի Ռաբիին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է քաղաքացիական պատերազմից հետո աջակցել Սիրիայի վերականգնմանը:

Ալի Ռաբիին այս մասին հայտարարել է իր սիրիացի գործընկեր Հասան Հեջազիի հետ հանդիպման ժամանակ, ինչը տեղի է ունեցել Ժնևում Զբաղվածության միջազգային կազմակերպության նիստի շրջանակներում:

Իրանցի նախարարն ընդգծել է, որ իրանական ընկերություններն ունեն դա անելու բոլոր հնարավորությունները: Նրա խոսքերով՝ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը մշտապես կանգնած կլինեն Սիրիայի կողքին:

Նախորդ շաբաթ Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալգին Իրանի մասնավոր սեկտորին գործընկերության կոչ էր արել՝ կապված երկրի վերականգնմանն օգնելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30