
ԵՄ-ը հունիսի 17-ին Ուկրաինային կհատկացնի 500 միլիոն եվրո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը հունիսի 17-ին Ուկրաինային կհատկացնի մակրոֆինանսական օգնության առաջին տրանշը, որը կազմում է 500 միլիոն եվրո: Տարեկան տոկոսադրույքը կազմելու է 1.5 տոկոս: Այս մասին հայտնել է Եվրահաձնաժողովի մամլո ծառայությունը:
Մայիսի 20-ին ԵՄ-ն արդեն իսկ Կիևին հատկացրել է 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ը պետք է Ուկրաինային հատկացնի 1.61 միլիարդ եվրո: 500 միլիոն եվրո կազմող երկրորդ տրանշը կարող է հատկացվել 3 ամսից ոչ շուտ: