
ՄՀՀ դատը կայացավ առանց համալիրի ներկայացուցչի. «Փաստինֆո»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վերաքննիչ հայցը քննարկվում է առանց ՄՀՀ փաստաբանի մասնակցության: Րոպեներ առաջ դուրս գալով դատական նիստների դահլիճից՝ փաստաբան Արմինե Հակոբյանը տեղեկացրեց, որ հրաժարվել է մասնակցել նիստին և լքել է դահլիճը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
«Քանի որ նորից ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ, այսօր ևս բանավոր հայտարարել եմ, որ, քանի որ ես իրավունք չեմ ունենալու հետագայում հրապարակել դատական նիստի վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Արմինե Հակոբյանը` հավելելով, որ, իր համոզմամբ, այս գործում որևէ գաղտնիք չկա, ամբողջ կատարողական պրոցեսն արդեն հանրային է դարձել:
«Որևէ դրական ակնկալիք չունեմ, որ վերաքննիչ դատարանը կկայացնի այլ դատական ակտ: Եթե ընդհանուր իրավասության դատարանի նույն որոշումը կայացվի նաև վերաքննիչ դատարանի կողմից, մենք ուղղակի կտեսնենք ՀՀ ամբողջ դատական համակարգի դեմքը»,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին, թե, արդյոք նման որոշման դեպքում պատրաստվու՞մ են դիմել Վճռաբեկ ատյան, Արմինե Հակոբյանը պատասխանեց.«Այո’, և ոչ միայն»:
Մանրամասներն՝ այստեղ