
Բորսայում դոլար չի վաճառվել

Այսօր՝ հունիսի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411.75 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 411 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ։